Շատ նորմալ է, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում բովանդակային քննարկումների ժամանակ հնչեն քաղաքական հայտարարություններ. Ես փորձելու եմ այնպես անել, որ այդ քաղաքական բանավեճերը ստանան միս ու արյուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խորհրի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Հարցին, թե ինչու է խորհրդի նիտերին մասնակցում վարչպետի օգնական Աննա Վարդապետյանը, Անդրեասյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ մեր խորհուրդը ձեւավորվել է վարչապետի կողմից եւ որքան էլ այնտեղ կան անկախ մարդիկ, կուսակցության ու ՀԿ-ների ներկայացուցիչներ, ըստ մեր Սահմանադրության պրոցեդուրաների, այս աշխատանքը պետք է գնա գործադիր, այնտեղից օրենսդիր, որիդ հետո ՍԴ: Եթե մենք այս պրոցեսներում ի սկզբանե չներգրավենք գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի իրավական հարցերով օգնականին, հետո մենք ստիպված էինք լինելու հետո իրեն առանձին այս ամբողջ գործընթացները ներկայացնել, որովհետեւ ինքն էլ դա պետք է ներկայացնի վարչապետին: Հետեւաբար, իր ներկայությոնն առանց ձայնի իրավունքի մեզ համար շատ օգտակար է: Կարեւոր է, որ այս ընթացքում վարչապետին տեղյակ պահվի մասնագիտական որոշակի խնդիրների մասին»:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի բացակայությանը, նախարարն ասաց, որ որեւէ քաղաքական բան այստեղ փնտրել պետք չէ, նա զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա լինել նիստին, հաջորդ նիստին կլինի: