Փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին տաքսու վարորդի՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգված։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։