Մեր վարորդները ծխում են, արագ են քշում, կանգառներում չեն կանգնում. «կուստարնի» մեթոդներով վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մամուլում շրջանառվում է, որ էդ 100 դրամը վարորդն ասում է՝ ինձ տվեք: Դե մի տվեք, ժողովուրդ ջան: Պայման ենք ստեղծել, 10 մլրդ փող ենք ծախսել, ավտոբուսներ ենք բերել: 25 մլն եվրո կառավարության աջակցությամբ 100 հատ 12-մետրանոց ավտոբուսներ ենք բերելու: Համայնքամիյն  միջոցներով ուզում ենք 10-15 հատ տրոլեյբուս առնենք: Էդ գումարները հավաքվում է ձեր տված վճարներից, մի տվեք վարորդին էդ գումարը, 100 դրամը գցեք այդ մետաղընդունիչի մեջ: Ասում են՝ վարորդը մեղք է, բայց վարորդը 270 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը 120-150 հազար դրամ են ստանում: Ու թող չբողոքեն ոչ մեկը»,-ասաց նա: