Փետրվարի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում Եղվարդի Կոմիտասի փողոցից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Նաիրիի բաժին բերման ենթարկեցին Մրգաշեն գյուղի  31-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվեց թթվասերի տարա՝  մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ պահախցում՝ նմանատիպ զանգվածով մետաղյա տարա: Ըստ նրա՝ թմրամիջոցը պատրաստել էր  Եղվարդ-Զորավան ճանապարհի հարակից դաշտում վայրաճ կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: