Փետրվարի 16-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք նույն օրն էլ իրացրին։ Նրանք, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ նրա «Օպելում» թմրանյութ կար։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակում մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 6 գրամից ավելի զանգված: Այն ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։