Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 17-ի երեկոյան, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկաձորի Գրիգոր Մագիստրոսի փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց ծաղկաձորցի, 32-ամյա մի տղամարդ:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ, նմանատիպ զանգվածով կաթուցիչ ու դանակ:

Հանգամանքները պարզվում են: