Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 1-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուշ երեկոյան Մայիսի 9-ի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք երիտասարդի: Նրանցից մեկի` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 24-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ` շագանակագույն զանգվածով: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: