Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն ունի ղեկավար, որովհետեւ պարտկանությունների ժամանակավոր կատարումը դրված է գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի վրա, ով երկարամյա ծռայության փորձ ունի: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Զինվորական բոլոր բարձր պաշտոններում աշխատել է, տիրապետում է բանակին: Պաշտպանության նախարարը ԱԺ-ում տվեց հստակ իր գնահատականը, վստահ եմ, որ զինված ուժերը կունենա ղեկավար: Ես անընդհատ փորձում եմ ձեզ բերել այնպիսի դաշտ, որ այնպիսի հարցեր չտաք, որոնք կարող են վնաս տալ մեզ եւ ձեզ»,-ասաց նա: