Այսօր՝ մարտի 21-ի ռավոտյան Արին Բերդի փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունից: Այս մասին դեպքի վայրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյան
«Տան գազաֆիկացված մասը լրիվ նորմալ վիճակում է, խոհանոցում անվտանգության ազդանշային համակարգը միացված վիճակում է գազի սարքավորումները նորմալ վիճակում են: Նախնկան տեղեկատվությամբ եւ դիտարկելով այս տարածքը, նաեւ ներկայացված նկարները, այնտեղ 20 կիլոգրամանոց գազի բալոն է միացված եղել, որից միացված է եղել արագային ջրատաքացուցիչ: Բալոնից կամ միացումներից արտահոսք է եղել, լցվել է հեղուկ գազը, որի արդյունքում, բաց կրակի առկայությամբ պայթյուն է տեղի ունեցել: Այսինքն ամենայն հավանականությամբ, տունը հեղուկ գազ է լցվել:
Հեղուկ գազը որ սկսում է արտահոսել, այդտեղ հեղուկ գազը սառում է եւ սպիտակում: Բալոնը սպիտակած էր: Հեղուկ գազը օդից ծանր է, նստել է ներքեւի մասում, գոլորշիները վերեւ են բարձրացել: Այդտեղ կուտակում է եղել, հետեւաբար պայթյուն»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք գազի արտահոսքի դեպքում չի գոծել ազդանշանային համակարգը, «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը պատասխանեց, որ սարքավորումը պետք է ֆիքսի, երբ գազի կուտակումը հասնի իրեն՝ խոհանոց. «Սարքը մեթան գազի համար է նախատեսված, այստեղ պրոպան գազ է: Մեթան գազը վերեւ է բարձրանում, իսկ հեղուկ հազը ներքեւի հատվածում է կուտակվել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, աայսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել. ժամը 07։45-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։
Տունն ամբողջովին փլուզվել է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:
Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի











