ԱԻՆ փրկարարները բժիշկներին օգնել են օգնության հասնել մեկ տարեկան երեխայի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը։

Վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ 

Ինչպես ասաց գնդապետ Մկրտչյանը, անցած շաբաթ օրը շտապօգնության մեքենան կանչով չի կարողացել հասնել Գառնահովիտ գյուղ։

Օգնության հասած փրկարարները բժիշկներին հասցրել են մեկ տարեկան երեխայի մոտ, ապա երեխային տեղափոխել Թալինի բժշկական կենտրոն։