Թուրքիայի Ադանա քաղաքում «Ֆուրքան» հիմնադրամի մասնակիցների ակցիայի ժամանակ կին ոստիկաններից մեկը հարձակվել է եւ մահակի հարվածով գետին է տապալել ակցիայի մասնակից մի կնոջ։
Կին ոստիկանի անհամաչափ ուժի կիրառումը ապշեցրել է ՆԳ նախարարին եւ իշխող կուսակցության անդամներին։ ՆԳ նախարարը հրահանգել է հետաքննություն սկսել Ադանայի ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման մեղավորների դեմ։











