Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 22-ին նրա տանը, տնամերձ հողամասում և կից շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածներով չորս փաթեթ՝ ընդհանուր 58 գրամից ավելի քաշով: Ըստ 57-ամյա տղամարդու՝ հայտնաբերված մարիխուանան պատրաստել էր իր տնամերձ հողամասում աճեցրած կանեփի թփերից:
Հանգամանքները պարզվում են:











