Մարտի 22-ի վաղ առավոտյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ադոնցի փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի օտարերկրացու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով:

Երիտասարդը հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով և պատրաստվում էր փաթեթները փողի դիմաց դնել տարբեր վայրերում։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։