Ապրիլի 8-ի գիշերը, ժամը 01.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժին դիմած օտարերկրացի 28-ամյա երիտասարդը հաղորդում է տվել, որ ժամը 23.10-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է 20 հազար դրամ ու փախել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների օպերատիվ արձագանքի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց անհայտ անձի ինքնությունը։

Հաղորդումն ընդունելուց մեկուկես ժամ անց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը, որ Արզնի գյուղի բնակիչ է, հայտնաբերվեց Նար-Դոսի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։