Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ ապրիլի 12-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին հարցաքննվում են գործով վկաները։

Նշենք, որ դատարանը Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացրել է։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):