Ես ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիները եւ անձնապես մեր հայերը, որոնք պետականություն են ձեռք բերել, չեն պատկերացնում, որ պետականությունը վտանգի տակ են դնում՝ սպասարկելով որոշ երկրների կամ կոնկրետ կենտրոնների շահերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նշենք, որ նիստի սկզբում ընդդիմադիր խմբակցությունները լքել էին ԱԺ դահլիճը՝ հայտարարելով, որ մեկնում են Արցախ: Նրանք նաեւ Արցախի դրոշներ էին ամրացրել ԱԺ-ում, այդ թվում ամբիոնին:
Ռուստամ Բաքոյանը շարունակեց. «Նրչանք տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով ու դրանով սերունդներին դաստիարակելով՝ որևէ լավ բանի չեն տարել: Եթե Թուրքիայի դրոշը վառելով Հայաստանի համար որևէ կոնկրետ քայլ են արել ու նպաստել են Հայաստանի որևէ դրական ընթացքին, ապա ճիշտ են արել, բայց դրա մեջ մենք որևէ լավ բան չենք տեսել: Ցավում եմ, որ ընդդիմության շարքերում կան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, ով սպասարկում է չգիտել էլ ում շահերը: Հայաստանի շահերը պետք է սրբության պես սպասարկել, այլ ոչ թե թշնամի երկրների շահերը: Եթե Թուրքիայի դրոշը վառելով մտածում եք, որ հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք ու փիղը ճղելով` ձեզ պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք, փիղ ճղող եք», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Բաքոյանն ասաց, թե ցավում է, որ ընդդիմությունը նման օրակարգ է սպասարկում. Ցավում եմ, որ ունենալով մանդատ, նման հնարավորություն միջազգային հարթակներում կոնկրետ քայլեր ձեռնարկել, մեր երկրի այս ծանր դրության վիճակից դուրս բերելու փոխարեն չգիտեմ ինչով եք զբաղվում:
Արցախ մեկնելով, որևէ լավ բան չեք անում. եթե լավ բան անեիք, ապա այն օրերին, երբ պատերազմը դեռ մի քանի օր էր՝ սկսել էր, մեր շարքերից չէիք փորձի մարդկանց փողով, քեշով առնեիք, տնեիք: Եվ ձեր արբանյակներին բերեիք, փորձեիք մեր հետ կոնտակտի մեջ մտնեին, ասեիք՝ մի ամիս հետո բան է լինելու, մենք խոստանում ենք, ձեր տեղը ապահովելու ենք էնտեղ, եկեք դուք զերծ մնացեք, որեւէ բան մի արեք, ակտիվ մի եղեք, դուք էնտեղ տեղ եք ունենալու: Ձեր տեղն արդեն աղբանոցն է»,-ընդգծեց Բաքոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին եւ մեկնում են Արցախ:
«Մեկնում ենք Արցախ». Ընդդիմությունը լքեց դահլիճը՝ ամբիոնում թողնելով Արցախի դրոշը











