Գողության եւ գողության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որոնվում է տեսագրությունում երեւացող անձը:
«Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:











