ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից 47-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին,
- 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին,
- 7. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին,
- Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը նշելու մասին,
- Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
- «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին հավանություն տալու և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի և դրան հավասարեցված վճարների հաշվարկման առանձնահատկությունների մասին եւ այլ հարցեր:











