Մենք չենք դանդաղում, պարզապես ընդամենը մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Հարցին, թե ինչու է ընդդիմությունը դանդաղում, Մամիջանյանը պատասխանեց, որ ընդդիմությունը պարզապես հնարավորություն չունի չծրագրված գործողություններ իրականացնել։
«Ուստի մեզ որոշ ժամանակ է պետք: Մենք պետք է հստակ գործողություններ մշակենք եւ ներկայացնենք դրանք հանրությանը։ Սա ժամանակ պահանջող հարց է»,-պարզաբանեց Մամիջանյանը։











