Եթե ԱԱԾ նախկին ղեկավարն այսօր եկել Ազատության հրպարակում նստացույց է անում, սա նշանակում է երկրում կա գլոբալ պրոբլեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

«Իմ կարծիքով ճիշտ կլինի, որ ԱԱԾ այսօրվա տնօրեն Արմեն Աբազյանը գա եւ փորձի իր գործընկերոջից, ով նաեւ իր աշխատած ժամանակահատվածում ղեկավարել է ծառայությունը, հասկանա՝ ինչ է ուզում ասել Արթուր Վանեցյանը: Միգուցե իր ասածների մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն, որը պետք է լսելի դարձնել հանրապետության բարձր ղեկավարությանը, վարչապետին»,-ասաց նա՝ հավելելով, որ արտառոց դեպք է, որ ԱԱԾ-ն ղեկավարծ անձը նստացույց է անում:

«Դա շատ ճիշտ եւ գնահատված քայլ կլիներ Արմեն Աբազյանի կողմից»,-ասաց Համբարձումյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։