Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը Արմավիրի քրեական հետախույզները ստացան ապրիլի 12-ին: Երեկոյան ժամը 9-ին Արմավիրի կահույքի նախկին արտադրամասի մոտից նրանք բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդու` երկու ընկերների հետ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով սրվակ, իսկ գուլպայի միջից և գոտկատեղի ներսի մասից` հեղուկով լցված մեկական ներարկիչ: Ներարկիչների պարունակության վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ դրանք մեթադոն և կրիստալ տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով, իսկ սրվակը լցված է թորած ջրով:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:











