Կոմիտասի անվան ինստիտուտում այսօր՝ ապրիլի 22-ին, նշվում է Դատավորների միության 25-ամյակը։

Միջոցառմանը ներկա են մի շարք դատավորներ, ԲԴԽ անդամներ, դատախազներ, ՍԴ դատավորներ։

«ՀՀ դատավորների միությունը» հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։

1997-2003 թվականներին Միության նախագահն էր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

2003-2017 թվականներին Միության նախագահն էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։

2017 -2020 թվականներին Միության նախագահն էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը: