Դատավորների միության 25-մայակի այսօրվա միջոցառման ամենացանկալի հյուրը կլիներ դատավոր Բորիս Բախշյանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
«Վերջին 30 տարվա մեջ որեւէ քննիչ, հետաքննության մարմին, դատախազ, որեւէ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը նույնիսկ դատարան չի հասել»,-ասաց նա:
Անդրադառնալով Freedom House-ի զեկույցին, որտեղ նշվել է, թե Հայաստանի դատաիրավական համակարգում ժողովրդավարական առաջընթաց է գնահատվել, Հարությունյանը պատասխանեց. «Դատաիրավական համակարգում առաջընթաց մանշանակ չեմ տեսնում, քանի դեռ նախկին ձեռքբերումները հետ չեն բերվել, մասնավորապես, քանի դեռ չի սկսել գործել գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը, որևէ ձեռքբերման ու որևէ առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է առաջընթացին, ապա դա առանձին դատավորների գործունեության արդյունք է, եթե նման գնահատականներ եղել են: Հետընթացը տեղի ունեցավ նախորդ տարվա ամռանից, երբ ձերբազատվեցին գործերի բաշխման էլեկտրոնային համակարգից», - ասաց դատավորը։











