Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մարմնի մասեր ու քրքրված հագուստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մարմնի մասերն են։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։