Նախօրեին ընդդիմության իրազեկման ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների գործողություններն իրավաչափ չէին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Ես տեղյակ եմ, թե որքան ոստիկաններ իրենց գործընկերների արարքներից, մեղմ ասած, վատ են զգում: Քայլերթի ընթացքում մեզ մոտեցավ մասնակիցներից մեկը եւ ազվորեն ցանկացած հայտնել, որ 2021-ի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը տվել էր Նիկոլ Փաշինյանին: Նա ասաց, որ գիտակցում է, որ սխալվել է:
Ոչ թե մեր հայրենակիցը սխալվել է, այլ նրան խաբել են: Խաբել են 2018-ին, 2019-ին, 2020-ին ու 2021-ին: 2021-ին նույն Նիկոլ Փաշինյանն այլ խոստումներ էր տալիս, ասում էր՝ պայքարելու է Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի համար, որ Արցախի կարգավիճակի համար կռիվ է տալու, իսկ այսօր լրիվ ուրիշ բաներ է խոսում:
Երբ մենք ասում ենք՝ այս իշխանությունն այլեւս չունի լեգիտիմությունը, չունի այլեւս այն մանդատը, որ հայցել էր 2021-ի ընտրություններին, դա փաստական հանգամանքներով է պայմանավորված: Մեր այս հայրենակցի պատմությունը շատ խոսուն փաստ է»,-ասաց նա:
Վարդեւանյանը տեղեկացրեց, որ իրենց քայլերթին մասնակցում էին մարդիկ, որոնք եկել էին նույնիսկ Լոս Անջելեսից:
«Օգնեք մեզ, որ մեր այն հայրենակիցները, որոնք դեռ չեն արթնացել, թարթնեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։











