4 դաշնակցական երիտասարդների բերման են ենթարկել, այդ թվում Սեւակին, որին բոլորդ ճանաչում եք, բնականաբար, այստեղ էինք, որ որեւէ հակաօրինական բան թույլ չտան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ոստիկանության բաժնի մոտ լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Առայժմ, գոնե վերաբերմունքը նորմալ է, փաստաթղթերն են ձեւակերպում, այստեղ են արդեն փաստաբանների, պատգամավորներից Էլինար Վարդանյանը: Վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո տղաները դրսում կլինեն:
Մի անհանգստություն, որ վարչական իրավախախտման փոխարեն փորձում են խուլիգանություն ձեւակերպել, բացարձակ անհիմն, նման բան չի եղել: Տղաներից մեկն ընդհանրապես ակցիային մասնակից չի եղել, հերթապահն է եղել գրասենյակի, իրեն էլ են բերման ենթարկել:
Ես ոստիկաններին ասացի՝ եթե որեւէ ապօրինի բան կատարվի, եթե որեւէ բռնություն են գործադրել տղաների հանդեպ ակցիայի ժամանակ, ես վստահ եմ, որ նույն ոստիկաններից ոմանք ցուցմունք են տալու, թե ովքեր են այդ բռնությունները կատարել եւ նրանք պատասխան են տալու»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։
Ավելի վաղ՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, ոստիկանները ապօրինի շրջափակել են Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը և սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։











