Հավաքին մասնակցում եմ հանուն նրա, որ ասեմ՝ մեր տղերքը հանուն ոչինչի չեն զոհվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Ազնավուրի հրապարակում զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված պահեստազորի կինը:

«Ամուսինս զոհվել է այնպիսի պայմաններում, երբ զրահաբաճկոն, սաղավարտ բացարձակապես ոչ մի բան չի ունեցել: Ասել եմ՝ բոլոր ժամանակներում էլ եղել են պատերազմներ, բայց եղել են ղեկավարներ կանգնած զինվորի մեջքին, տղաները հանգիստ են եղել, քանի որ հստակ ծրագիրա եղել: Իսկ այս պատերազմի ժամանակ զորքը մատնված է եղել անտերության: Սա պատերազմ չի եղել, սա մտածված սպանությւոնա եղել: Ես զարմանում եմ այն  ծնողների վրա, ովքեր կանգնած են էս իշխանությունների կողքին: Ու վերջին հայտարարությունը լսելուց հետո իրենց մոտ ոչ մի կարծիք չի փոխվում: Կամ ասում են՝ նախկիններն են արել, Նիկոլը ինչ մեղավոր էր.Նիկոլը իրա բերանով ասեց՝ ես եմ սպանել ձեր երեխեքին»,-ասաց նա: