Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ազատության փողոցի շենքերից մեկի նկուղում 39-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 25-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հայտնաբերվածը պատկանում է տանտիրոջ մորեղբորը, որը Կարմիրգյուղի 66-ամյա բնակիչ է: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և խոստովանեց, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է նախորդ տարի աշնանը:
Հանգամանքները պարզվում են:











