Երևանի Մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե դեռ 2017 թվականին էին խոստացել, որ Երևանի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները սկսկեն. «Մենք սկսել էինք պրոցեսի գործնական փուլն, այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն մտնում ենք շինարարության փուլ:
«Սա պետք է լիներ կառավարության որոշումով, սակայն հիմա նման որոշման անհրաժեշտություն չկա: Իհարկե, կառավարությունը պետք է ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ մի քրգործի շրջանակներում Երեւան քաղաքին հասված շուրջ 850 մլն դրամի փոխհատուցում է տեղի ունեցել: Քաղաքապետարանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջին փուլում դրանից 750 մլն դրամը ուղղվի այդ նպատակին: Քրգործը վերաբերում է «Parking City Service» ընկերության մի դրվագի»,-ասաց Փաշինյանը:











