Երեւանի ֆրանսիայի հրապարակում գիշերելու մնացած քաղաքացիները խարույկ են վառել, հայրենասիրական երգեր են երգում: Ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում վրաններ են դրել եւ հայտարարել պայքարի նոր փուլի մեկնարկի մասին: 

Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները  հայտնել են, որ մայիսի  2-ից ժամը 8:30 -ից սկսելու են անհնազանդության ակցիաները: «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել դասադուլ եւ գործադուլ անել վաղվանից:

Ավելի վաղ Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից օրեր առաջ մեկնարկած երթերով  հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ մեծ հանրահավաքը: