«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը ԶԼՄ–ներին մեղադրում է 44–օրյա պատերազմը հրահրելու մեջ Հայաստանի վարչապետ Փաշինյանին մեղավոր հանելու համար։
«Դուք ամեն գնով փորձում եք Ադրբեջանի նախագահին արդարացնել, պատերազմի մեղքը գցելով Նիկոլ Փաշինյանի վրա։ Այն դեպքում, երբ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը հարձակվել էր եւ Հայաստանը պարտավոր էր պաշտպանել իր սահմանները եւ մտնել էդ պատերազմի մեջ, դուք ամբողջ աշխարհին համոզում եք, որ Ալիեւը մեղք չունի եւ պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ վարչապետը պատերազմ չի հրահրել»,– ասաց Լուսինե Բադալյանը։
Պատգամավորն ասաց, թե Փաշինյանի հետ միասին կրում են պատասխանատվությունը։
Իշխող ուժի պատգամավորն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող անհնազանդության ակցիաներին.
«Չորս տարի շարունակ իշխանություններին մեղադրում էին հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելու մեջ, իսկ այսօր «գենետիկ անալիզներ» են բաժանում եւ աջուձախ շռայլում են՝ դու թուրք ես, դու հայ ես, դու իսկական հայ ես, իսկ այս դու թուրք։ Ի՞նչ են կարծում՝ եթե հավանական հաղթանակ լինի եւ իրենք գան իշխանության, ամբողջ հասարակությունը դառնալո՞ւ է սպիտակ կամ սեւ՞։ Մե՞նք ենք հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանել»։
Միայն լրագրողի հիշեցումից հետո, որ հասարակությանն առաջին անգամ սեւերի ու սպիտակների բաժանել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կնիքել է այդ խոսքերը, Լուսինե Բադալյանն ընդունեց, որ մեղավոր են նման հայտարարություն անելու համար։
«Ասեցին, հետո փորձեցին ժողովրդի մեջ էդ թշնամանքը վերացնել։ Ասել են, լավ, մեղավոր են, ես երբեք չեմ ողջունել նմանատիպ բանը, բազմիցս դատապարտել եմ 2018–ից սկսած մինչեւ Ազգային ժողովի ամբիոն»,– նշեց Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











