ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 44-ը չի զեկուցվում, եւ 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին,

-              Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

-              Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների՝ Հայաստանի Հանրապետության Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին,

-              Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր: