Իսրայելական SpearUAV պաշտպանական ընկերությունը մշակել է Ninox 103 ինքնավար անօդաչու սարք, որն արձակվում է ջրի տակից՝ հետախուզական գործառույթներ կատարելու նպատակով, հայտնում է Tehkult-ը։
Ինչպես հայտնի է, սուզանավերը ջրի մակերեւույթին առկա իրավիճակը վերահսկելու համար սահմանափակ հնարավորություններ ունեն, եւ խնդրի լուծման բոլոր տարբերակների`օդապարիկների, ինքնաթիռների եւ այլ միջոցների պարագայում էլ սուզանավերը պետք է բարձրանան ջրի մակերես`դրանով իսկ բացահայտվելու վտանգի առջեւ հայտնվելով:
Անօդաչու թռչող սարքերի զարգացմանը համընթաց միտք է ծագել թռիչքը սկսել ջրի տակից:
Ninox 103 ինքնավար անօդաչու սարք է, որը կարող է թռչել բոլոր ուղղություններով: Ընկերության տվյալների համաձայն, սարքը գտնվում է հատուկ կոնտեյներում ու անհրաժեշտության դեպքում կարող է լողալ ու մինեւ մեկ օր մնալ ջրի մակերեսին: Սարքի թռիչքի երկարությունը 10 կիլոմետր է, թռիչքի տեւողությունը 45 րոպե, հնարավոր ծանրաբեռնվածությունը 1 կիլոգրամ: Այն ունի ջերմային եւ տեսողական գաղտնի համակարգ, ինչպես նաև հագեցած է հետախուզական, թիրախների ավտոմատ հայտնաբերման կարողությամբ եւ արհեստական ինտելեկտով։ Սուզանավի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների այլ օբյեկտների ու ստորաբաժանումների հետ կապն իրականացվում է փակ ծածկագրված կապի միջոցով:
SpearUAV-ի գլխավոր տնօրեն Գադի Կուպերմանի խոսքով՝ համակարգը հաջողությամբ փորձարկվել է եւ պատրաստ է կիրառման։











