Իմ դիտարկմամբ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել, եւ դեռ մի քիչ էլ ավել հանդուրժողական են եղել, որովհետեւ զանգվածային անկարգությունների պայմաններում ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոց կիրառել: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան.Պռոշյան փողոցների խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բխումներին:
«Դա ամենաթեթեւ հատուկ միջոցներից էր, որ կարող էր այդ պահին կիրառվել: Բայց ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար եկեք հետ գնանք 1,5 ամիս առաջ, ոստիկանությունն արդեն 1,5 ամիս է օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում եւ որեւէ անգամ հատուկ միջոց չի կիրռել, անգամ հատուկ պաշտպանական միջոց չի կիրառվել՝ սաղավարտ, ռետինե մահակ եւ այլն: Բայց երբ մենք տեսանք, որ ոստիկանության այդ գործողությունները բերում են այն արդյունքին, որ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, այսինքն ոստիկանության գործողությունները չեն նախականխել զանգվածային անկարգությունները, հետեւաբար ոստիկանությունը պետք է իր մարտավարությունը կոշտացնի, ինչն էլ արել է: Թեեւ այդքան էլ կոշտ չի եղել, ոստիկաններն ավելի շատ տուժեցին այդ ամենից: Կրկնում եմ՝ ոստիկանությունը գործել է պրոգֆեսիոնալ եւ հանդուրժողական, գուցե ավելորդ հանդուրժողական»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը խոստովանեց, որ որոշ անձինք տուժել են այդ հատուկ միջոցների գործադրումից՝ հավելելով, որ դրա շուրջ ծառայողական քննություններ են իրականացվում:











