Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 53-ամյա Լևոն Դավթյանը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 16-ին, ժամը 10.00-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լևոն Դավթյանը հայտնաբերվել է Երևանի կենտրոնական ավտոկայանում։ Նա տվել է բացատրություն:











