Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների շնորհիվ գողությունները բացահայտվեցին։

Կասկածանքով բերման ենթարկված 37-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողություններն ինքն է արել։ Պարզվեց նաև, որ նա գողոնն իրացրել էր Երևանի ավտոպահեստամասերի շուկաներից մեկում։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։