Ֆրանսիայի հրապարակում, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի մեկնարկին մեկ րոպե լռությամբ քաղաքացիները հարգեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից:
Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, Գրիգորյանը նստած տեղից թեքվեց ու ընկավ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան: Շտապօգնություն կանչեցին:
Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ պահվում էր մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:
Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։











