Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Հատիս լեռան գագաթին` իրենց բողոքն արտահայտելով լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու Գագիկ Ծառուկյանի եւ կառավարության նախաձեռնությանը:

«Այս ամբողջ անիրավության համար իմ կարծիքով մեղավոր է կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ինչպես միշտ փորձում է էլի մոլորեցնի հանրությանը: Ինչ-որտարբեր նախարարություներ հայտարարել էին, որ շինարարությունը դադարեցված է, բայց մենք առավոտից ոտքով բարձրացել ենք, ու տեսել ենք այստեղ քանի թրթուրավոր, հորատող մեքենաներ կային, չափագրողներ կային, գեոդեզիստներ»,- ասաց ակտիվիստներից մեկը:

Նրանք նաեւ տեսանյութով ցուցադրել են  բրոնզեդարյան հուշարձաններ, որոնք արդեն քանդված վիճակում են:

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ շինարարությունն այս պահին դադարեցված է, իսկ ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի էր համարել սարում որեւէ շինարարարություն:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին  դեմ  է արտահայտվել արձանի տեղադրմանը: ԵԿեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացվելլ, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չանյաած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը եւ դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսսաշրջությունը: