Ես կարծում եմ, որ չպետք է նման քայլ կատարել, եթե եկեղեցին դեմ է նման արձանի տեղադրմանը Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը` անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը:

«Իհարկե, ցանկացած նախաձեռնություն, որը երկրին իմիջ կբերի, կբբարձրացնի նրա հնարավորությունները տնտեսական բնագավառում եւ այդ ուղղությամբ ցանկացած բնագավառում գովելի է: Այդ նախաձեռնությունը այնպես պետք է արվի, որ դա չհակասի մեր ազգային, եկեղեցական  սկզբունքներին, դա է խնդիրը: Ես նույնիսկ շատ  դեպքերում ցավով եմ նայում, թե ինչպես են կոմերցիայի վերածում այդ արձանի տեղադրումը, հաշվում են` քանի միլիոն մարդ կգա, քանի միլիոն դրամ կբերեն, դա արդեն ինձ որպես հայի, անկախ նրանից, խիստ վիրավորական եւ ցավալի է, չպետք է նման երեւույթ լինի: Բացի այդ մենք քրիստոնյան ազգ ենք  եւ մեր քրիստոնյա հավատին  դեմ քայլեր չպետք է կատարենք: Ես կարծում եմ, որ չպետք է նման քայլ կատարել, եթե եկեղեցին դեմ է նման արձանի տեղադրմանը Հայաստանում»,-ասաց նա:

Դեկանի կարծիքով` արձանը բարձր տեղում տեղադրելով չէ, որ այն բարձր արժեք պետք է ներկայացնի:

«Եթե բարձր կետում դնենք, ընդունենք, որ փոքր Մասիսի լեռան գլխին դնենք, այդ լեռան գագաթը մենք հատեինք եւ դնեինք այնտեղ արձանը, դրանից  արձանի արժեքը չէր մեծանա, լեռան տեսքը միայն  կխաթարվեր: Հնագետների կարծիքով` այնտեղ կան հին պատմական հուշարձաններ, ոչ մի աշխատանք չի կատարվել, այդ պատմական հուշարձանները գնահատելու , նրանց արժեքը վերհանելու,նրանք մեոր երկրի  մշակույթի կյանքում ներդնելու, որպես ճանապարհ նորից Հաայաստանի ազգային արժեքները ներկայացնելու, չի կատարվել: Այսօր այնտեղ շինարարական աշխատանքներ կատարելն անընդունելի է, առանց այդ աշխատանքները կատարելու»,-ասաց նա:

Մարատ Գրիգորյանի խոսքով` Հատիս լեռը հրաբխային ծագում ունեցող լեռ է, կոնաձեւ բարձրացած մի հրաբուխ է, որի տեսքի  խաթարումը ինքը համարում է անընդունելի:

«Եթե նույնիսկ այդքանից հետո համարձակվում են դեմ գնալ եկեղեցուն եւ տեղադրեն, Հատիս լեռը այն  հարմար տեղը չէ, որ պետք է տեղադրեն, դա չի մեծացնի մեր հեղինակությունը եւ ազգային արժեքների ստացումը, որ սպասում ենք այդ արձանի տեղադրումից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին  դեմ  է արտահայտվել արձանի տեղադրմանը: Եկեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացվելլ, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չնայած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը եւ դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:

Մանրամասները` տեսանյութում: