Արցախի 4-րդ փողոցի 10/1 շենքը աջ եւ ձախ կողմերից նստում է: Շենքը անմխիթար վիճակում է: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց NEWS.am-ի հետ զրույցում ասացին շենքի բնակիչները, որոնք բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի դիմաց:
Նրանց խոսքով՝ շենքում անհնար է ապրել: Շենքը չորրորդ կարգի վթարային է:
«Մենք այսօր այստեղ ենք մեր բնակարանների հարցով: Բազմիցս դիմել ենք Արցախի 4-րդ փողոց, 10/1 շենքի համար, բայց այն պատասխանները, որոնք հնչել են, մեզ չեն բավարարել: Ամեն անգամ ասում են՝ կլինի գարնանը, հետո ամռանը, հետո աշնանը եւ այդպես շարունակ: Տարիներ են անցել, մեր հարցը իրենք չեն լուծում»,– ասաց բնակիչներից մեկը:
«Այս վերջին երկրաշարժի դեպքից հետո շենքը անմխիթար վիճակում է: Շենքը աջ եւ ձախ կողմերից նստում է: Երբ անձրեւ է գալիս, շենքում նավակով ես ման գալիս: Այնտեղ անհնար է ապրել, չկան տարրական պայմաններ: Էլ չասեմ, որ երեխաների համար չափազանց վտանգավոր է. վերեւից քարեր են թափվում»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











