Գինեսի ռեկորդների գիրքը հայտարարել է, որ վարորդ Մանուել Զոլդանը եւ անվադողերի մոնտաժող Ջանլուկա Ֆոլկոն սահմանել են մեքենայի անվադողերի ամենաարագ փոխելու ռեկորդը՝ իտալական Lo Show dei Record շոուի նկարահանման հրապարակում ռեկորդը սահմանելով 1 րոպե 17 վայրկյանում: 

Տեսանյութում երեւում է, որ Զոլդանը BMW 3-Series մեքենան վարում է թեքահարթակի վրա, որը շրջում է մեքենան երկու անիվների վրա՝ թույլ տալով Ֆալկոյին արագ փոխել անիվը։ 

Նրանք գերազանցել են նախորդ ռեկորդը՝ 1 րոպե 30 վայրկյան: