Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Երեւանի բոլոր վարչական շրջաններում առավոտյան մի քանի վայրկյան տեւողությամբ հնչում է Երեւանի հիմնը։
NEWS.am-ը փոքրիկ հարցում է անցկացրել երեւանցիների շրջանում՝ հասկանալու համար նրանց վերաբերմունքը որոշման շուրջ։ Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ մի քանի վայրկյան տեւող երաժշտությունը չի կարող խաթարել մարդկանց անդորրը, մի մասն էլ կարծում է, որ այն կարող է խանգարել ծերերին, մանկահասակ երեխաներին, գիշերային հերթափոխից վերադարձած մարդկանց, որոնք քնել են ցանկանում։
Մանրամասները՝ տեսանյութում։











