Երկուշաբթի օրը Տեխասում Դալլասի «Լավ Ֆիլդ» օդանավակայանում կինը մի քանի կրակոց է արձակել օդ, մինչ ոստիկանները կրակել են նրա վրա եւ ձերբակալել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում, երբ 37-ամյա կինը ժամանել է օդանավակայան եւ ներս մտել տոմսերի դրամարկղերի մոտ, ասել է Դալլասի ոստիկանապետ Էդի Գարսիան։ Նա մտել է զուգարան, այնուհետեւ դուրս է եկել մարզաշապիկով, հանել հրազենը եւ սկսել կրակել, ըստ երեւույթին՝ դեպի առաստաղը, ասել է նա։

Միջադեպը քաոս է առաջացրել, մարդիկ սկսել են փախչել։

Դեպքի վայր ժամանած սպան վիրավորել է նրա ստորին վերջույթը, նա բերման է ենթարկվել եւ գտնվում է հիվանդանոցում։ Ուրիշ ոչ ոք չի տուժել, ասել է Գարսիան։

Միջադեպի ժամանակ օդանավակայանում տարհանում է հայտարարվել, նաեւ հետաձգվել են մի քանի չվերթներ։

Դալլասի «Լավ ֆիլդ» օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ վեց մղոն հյուսիս-արեւմուտք եւ սպասարկում է հիմնականում Southwest Airlines- ավիաընկերությանը, ասվում է օդանավակայանի կայքում: