Հրազդանը 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու բացման արարողության ժամանակ Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում իրենց աշխատանքներն են ներկայացրել ստեղծագործող երիտասարդները:
«Հայք» կենտրոնի տնօրեն Անահիտ Մնացականյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ կենտրոնը բացելու միտքն առաջացել է պատերազմից հետո՝ Արցախից տեղահանված երեխաների համար:
«2021 թվականի հուլիսին մենք ստեղծեցինք «Հայք» կրթական կենտրոնը՝ Հրազդանի մեր հորոսների և Արցախից տեղահանված հայրենակիցների զավակների համար: Երեխաները մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի: Կենտրոն հաճախելն անվճար է»,- ասաց նա:











