Հուլիսի 28-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում ստուգել են Գորիսի 39-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը»։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի թափքում հայտնաբերվել է մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութ։ Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, տեղափոխում էր վաճառելու նպատակով։
Փայտանյութի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է նաև, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական։
Կատարվում է քննություն։











