Լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիր Լուիշ Ֆիգուն այսուհետեւ հայաստանյան «Դիջիթեյն» բրենդի դեսպանն է: Ֆիգուն օգոստոսի 30-ին այցելել է Երևանում «Դիջիթեյնի» գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես է եկել  մամուլի ասուլիսով և հետաքրքիր ժամանակ անցկացրել «Դիջիթեյն» ընտանիքի մասը կազմող տարբեր թիմերի հետ:

«Ինձ համար ոգևորիչ է լինել այս նոր համագործակցության մասը, և ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելել Երևանում «Դիջիթեյնի» գլխավոր գրասենյակ ու ավելի լավ ծանոթանալ ընկերության մշակույթին: «Դիջիթեյնը» կայացած և առաջադեմ մտածողություն ունեցող iGaming ընկերություն է, որը հաջողված iGaming լուծումներ է առաջարկում իր գործընկերներին ամբողջ աշխարհում: Այս բրենդի դեսպանը դառնալն ինձ համար հեշտ որոշում էր»,-նշել է ֆուտբոլիստը:

«Դիջիթեյն»-ի հիմնադիր Վարդգես Վարդանյանն ասել է. «Ես ուրախ եմ հյուրընկալել Լուիշ Ֆիգուին Երևանում և Դիջիթեյնում: Ինձ անչափ ուրախացնում է, որ մենք գործընկերային հարաբերություններ ունենք նրա միջազգային դիրքն ու համբավն ունեցող մադրու հետ, ով կիսում է մեր առաջադեմ արժեքները և կարող է ճշտությամբ ներկայացնել «Դիջիթեյն»-ի բրենդը»: