Օգոստոսի 22-ին, ժամը 02.20-ին, Հրազդան քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ օգոստոսի 21-ի ժամը 14.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում կայանված Տոյոտա մակնիշի իր մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են 850 000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխանձնագիրը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ dեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինյքնությունը: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

40-ամյա տղամարդը կալանավորվել է:

Կատարվում է նախաքննություն: