Տնտեսական աճն էապես չի ազդել Հայաստանի շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ծառայությունների ոլորտում աճը հիմնականում պայմանավորված է բանկային հատվածի, ինչպես նաեւ մոլախաղերի ոլորտում աճով։
«Բանկային հատվածի աճի տրամաբանությունը գալիս է նրանից, որ մեծ ծավալի ֆինանսական միջոցներ սկսեցին փոխանցվել Հայաստան։ Միեւնույն ժամանակ, բանկային համակարգը սպասարկում է հենց այս միջոցները»,-նշեց Պարսյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի բանկային համակարգը մեծ գումարներ է հատկացնում հիփոթեքային շուկային։ Այսինքն, ըստ տնտեսագետի, բանկային հատվածի աճն ակնհայտորեն սպեկուլյատիվ բնույթ է կրում։











