Շատ անկանխատեսելի է, թե ինչ կարող ենք ակնկակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօր տեղի ունենալիք նիստից, ոևրտեղ քննարկվելու է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«ՄԱԿ-ի ԱԽ անդամ բոլոր երկրները այստեղ ունեն իրենց շահերը,. Այդ թվում Չինաստանը, որը շատ հեռու էր թվում, բայց հիմա շատ մոտիկ է: Այնպես որ այնտեղ շատ անկանխատեսելի քննարկում կարող է լինել: Բայց հաշվի առնելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արձագանքները, թույլ տվեք մի քիչ զգուշավոր լավատեսություն դրսեւորել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Նշենք, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ յսօր տեղի է ունենալու ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ հայ-ադրբեջանական հակամարտության օրակարգով: