Մենք դագաղներով չենք եկել իշխանության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ–ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

ՔՊ-ական մի շարք պատգամավորներ այսօր անդրադարձել են երեկ ԱԺ–ի մոտ տեղի ունեցած ակցիային, նշելով, որ անընդունելի է երեկվա ակցիայի մասնակիցների վարքագիծը, որտեղ բարձրաձայնվել է մի շարք իշխանական պատգամավորների բնակության հասցեները:

Հիշեցմանը, որ իրենք նույնպես նման ձևաչափով են եկել իշխանության, ավելին՝ դագաղներ ու ծաղկեպսակներ են դրել նախկին պատգամավորների տների մոտ, Վաղարշահ Հակոբյանն արձագանքեց. «Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Մենք դագաղներով չենք եկել իշխանության, նման վարքագիծն էլ դատապարտել ենք»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը: